Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնկաչոք խաղաղություն չի լինում»․ Ապարանից քայլերթը սկսվեց Դրոյի գերեզմանի մոտից

Ապրիլ 28,2022 17:39

Ապարանից եւս այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթ սկսվեց՝ շարժվելով դեպի Երեւան։ Հավաքը սկսվեց Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքից, որտեղ ներկաները ծաղկեպսակ դրեցին Հայաստանի առաջին հանրապետության զորավար, ռազմական նախարար, ազատագրական շարժման անվանի գործիչ Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի գերեզմանին։ Կատարվեց հոգեհանգստի կարգ։

«Հայաստանը չպետք է դառնա թուրքի եւ ադրբեջանցու ճորտ, ՀՀ-ն պետք է վերագտնի իր փառքն ու հզորությունը։ Մեր երեխաները պետք է ապրեն խաղաղ եւ հզոր պետությունում, քանզի միայն ամուր պետությունն է ապրում խաղաղ պայմաններում։ Ծնկաչոք, լալահառաչ ոռնոցով երբեք հնարավոր չէ խաղաղություն ապահովել»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց երթի մասնակից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մեր նպատակն իշխանափոխությունը չէ, այլ Հայաստանը, Արցախը, ազատ, միացյալ Հայաստանը։ Պարտվելու իրավունք չունենք, մենք վճռական ենք եւ կհաղթենք»,-հավելեց Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ քայլելու ընթացքում քաղաքացիները միանում են, սատարում․ «Բոլորը հասկանում են, որ սա ներկուսակցական խնդիր չէ, այլ ազգի, պետականության խնդիր է։ Պետք է կարողանանք շրջել պատմության անիվը։ Միայն հզոր ՀՀ-ում է հնարավոր ապրել խաղաղ։ Աղքատ, դժբախտ, պառակտված ոչ մի ազգ խաղաղությամբ չի կարող ապրել»։

«Առանց Նիկոլ Հայաստան»,-վանկարկում են երթի մասնակիցները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930