Լրահոս
Օրվա լրահոսը

3 պատճառ, թե ինչու ձեռք բերել Ucom պարտատոմսեր՝ աշխատելով ընկերությունում

Ապրիլ 28,2022 17:20

Երբ 2019 թվականին «Յուքոմ»-ը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ թողարկեց դրամային և դոլարային պարտատոմսեր, ընկերության մի շարք աշխատակիցներ նույնպես ձեռք են բերել դրանք:

Նախորդ հրապարակումներում պատմել ենք, թե որոնք են այն 3 հիմնական պատճառները, որոնք խոսում են ընկերության պարտատոմսերը գնելու օգտին: Դրանք են՝ ընկերության կայուն զարգացումը, պարտատոմսերի բարձր տոկոսադրույքները և թափանցիկ գործելաոճն ու հաշվետվողականութունը: Այս անգամ կդիտարկենք Ucom պարտատոմսեր գնելու այն 3 պատճառները, որոնք նշել են հենց ընկերության աշխատակիցները։

Առաջին հերթին, եթե ունեք ազատ ֆինանսական միջոցներ, որոնք միևնույն է պատրաստվում էիք վստահել կամայական որևէ բանկի, ապա ավելի նպատակահարմար է ուղղել դրանք այն ընկերություն, որտեղ աշխատում եք: Երբ ներդնում եք ձեր սեփական միջոցներն այդ ընկերություն, ապա դառնում եք դրա հետագա զարգացման ոչ միայն ուղիղ պատասխանատուն, այլև շահագրգիռ կողմը: Ընկերությունն աշխատավայրից վերածվում է ձեզ համար փոքր բիզնեսի, որտեղ ձեր անձնական ներդրումից իսկապես շատ բան է կախված:

Երկրորդ պատճառը՝ հավատարմությունն է: Ձեռք բերելով ընկերության պարտատոմս՝ աշխատակիցը ցույց է տալիս, որ այդ ընկերությունն իր համար ոչ միայն գործատու է ու աշխատավարձ ստանալու աղբյուր, այլև այն վստահելի ինստիտուտը, որի կայուն զարգացումը կախված է նաև իրենից:

Եվ վերջապես երրորդ պատճառը՝ ընկերության բոլոր ձեռքբերումները անձնական հաղթանակ համարելն է:

«Մենք շնորհակալ ենք այն բոլոր աշխատակիցներին, որոնք 2019 թվականին վստահեցին մեզ իրենց անձնական ֆինանսական միջոցներն ու ձեռք բերեցին ընկերության պարտատոմսերը: Յուքոմի կողմից մշակված յուրաքանչյուր նոր ու հաջողված պրոդուկտ համարում ենք ոչ միայն ընկերության, այլ նախ և առաջ բարձր ներգրավվածություն ունեցող աշխատակիցների ընդհանուր ձեռքբերումը», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին «Յուքոմը վերազինել է ֆիքսված ցանցը և ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերության կողմից արժանացել «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930