Երեւանի Աբովյան փողոցից՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից, այսօր սկսվեց STOPNIKOL հերթական քայլերթ՝ իրազեկման միջոցառումը, որը կազմակերպել էր Հանրապետական կուսակցության երիտթեւը: Ցույցի մասնակիցները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ՝ ՀՀ կառավարության նստավայր:
ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նկատեց, որ այն մարդիկ, որոնք այսօր կանգնած են «արյունարբու Նիկոլ Փաշինյանի» կողքը՝ սատարում են պետական դավաճանությանը եւ մեր պետականության կորստին:
Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանն անասելի վախեցած է. «այնքան, որ այսօր 13 տարեկան երեխա են բերման ենթարկել, այնքան վախեցած է, որ իր կողմնակիցների կեղծ ծեծ են բեմադրում»:
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու փաստին եւ դիմելով ոստիկաններին՝ ասաց. «Սիրելի ոստիկաններ, բոլորդ տեսաք, թե այն անմեղ աղջկա մահը ոնց ինքը բարդեց ձեր կոլեգայի վրա, միայն ինքը մաքուր մնա: Չի ստացվելու, քո վրա արդեն 5000 կյանք կա եւ գումարվեց եւս մեկը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ