ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ի՞նչ պահանջով է որոշվել դպրոցներում ավելացնել ռուսաց լեզվի դասարանները, ռուսաց լեզվի ուսուցիչների թիվը, ասաց, որ արդեն հայտարարել են, որ պատրաստ են մատուցել ռուսերենով լեզվով կրթական ծառայություն՝ ըստ անհրաժեշտության։
«Վերջին շրջանում Հայաստանում գործարար միջավայրն է փոխվել, մարդիկ են ընտանիքներով գալիս տարբեր տեղերից, եւ ասել ենք՝ եթե հարց առաջանա ռուսերեն լեզվով կրթական ծառայություն մատուցել, ապա մենք պատրաստ ենք եւ մենք կբացենք նոր դասարաններ՝ մեր ծրագրով, բայց ռուսերեն լեզվով, որպեսզի այդ երեխաներն ունենան կրթություն ստանալու հնարավորություն։ Սա շատ բնական է, որեւիցե այլ միտում մի փնտրեք»,-ասաց նախարարը։
Լրագրողի հարցին՝ բողոքի ցույցի մասնակիցները բուհերում իրազեկման ցույցեր են անում, ուսանողներին հորդորում դուրս գալ փողոց, նախարարը պատասխանեց․ «Ինչ մեկնաբանեմ, կարծիք չունեմ։ Ակցիա են անում, ասում են, գնում են, դասապրոցեսները գնում են, իմ տեղեկություններով՝ դասապրոցես չի խանգարվում, ժողովրդավարական սկզբունքների շրջանակում երիտասարդների մի խումբ մի ակցիա է անում, մեկ այլ խումբ այլ ակցիա է անում։ Այս պահի դրությամբ որեւէ արտառոց բան՝ կարգ խախտվի, դասապրոցես խախտվի եւ այլն․․․ իսկ բովանդակային մասով՝ ամեն մարդ ինքն է որոշում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ