Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյան․ «Ուսուցիչների կամավոր ատեստավորմամբ հնարավորություն կա բարձրացնել աշխատավարձը մինչեւ 400 հազար դրամ»

Ապրիլ 28,2022 16:01

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափը՝ 200 հազար դրամ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ մայիսի մեկից կամավոր ատեստավորում ունեցած ուսուցիչների դրույքաչափը կընդունվի 200 հազար, մինչ այս՝ 108 հազար էր։

«Մեր նպատակն է խրախուսել, որպեսզի ուսուցիչները, մանկավարժական կազմն իրենց մասնագիտական որակները կատարելագործեն, եւ մեր երեխաներն ունենան բարձր որակներով ուսուցիչներ»,-ասաց նախարարը։

Նրա ներկայացմամբ՝ տեսականորեն, բոլոր ուսուցիչներն ունեն հնարավորություն իրենք իրենց աշխատավարձը բարձրացնեն․ «Ոչ թե նստեն, ոչինչ չանեն ու ասեն՝ կառավարություն, դուք մեր աշխատավարձը բարձրացրեք, ես ոչինչ չեմ ուզում անել։ Հիմա կառավարությունը տվել է հնարավորություն, ակնկալում ենք ակտիվություն։ Հնարավորություն կա մինչեւ 400 հազար դրամ բարձրացնել աշխատավարձը»։

Դումանյանի խոսքով՝ այս ծրագրի համար, ըստ կանխատեսումների, մինչեւ 2025 թվականը պետական բյուջեից հատկացվելու է մոտ 33 մլրդ դրամ՝ մոտ 34 հազար մանկավարժական կազմի համար, իսկ օրինակ 2024-ին՝ 18 մլրդ դրամ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930