Դեսպաններ Լիթցենբերգերը, Դեգնանը և Թրեյսին, փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը, պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով հատուկ խորհրդական Էնդրյու Շոֆերը և Եվրոպային ու Եվրասիային ուղղվող ԱՄՆ աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը մասնակցեցին տարածաշրջանի առաքելության ղեկավարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից։
Անցյալ տարի առաքելության ղեկավարների հավաքը տեղի էր ունեցել Երևանում, իսկ մինչ այդ նմանօրինակ հավաքներ հյուրընկալել էին Բաքուն և Թբիլիսին։ Տարածաշրջանում պաշտոնավարող և Վաշինգտոնից ժամանած գործընկերները հանդիպել են միմյանց հետ մտքեր և տեղեկություններ փոխանակելու նպատակով։
Նշելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին՝ մենք վերստին ընդգծում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդել մեր փոխգործակցությունը և նպաստել մարդկանց համար Հարավային Կովկասի տարածաշրջանում առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Կարդացեք նաև