Աննա Մազմանյանը սեփական որոշմամբ այլեւս Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ չէ: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքում՝ երախտապարտություն հայտնելով երկրի ղեկավարությանը վստահության, հնարավորության եւ ամենակարեւորը՝ իրենց ընտանիքը հայրենիք վերադարձնելու համար:
Տիկին Մազմանյանը շնորհակալություն է հայտնել նաեւ միջազգային կազմակերպություններին, դեսպանություններին, բոլոր փորձագետներին:
Նա խնդրում է իր որոշումը չքաղաքականացնել: «Դա գեղեցիկ չէ, այդպիսի բան չկա: Ես այն մարդկանցից եմ, ով կարող է եւ պետք է ծառայի իր հայրենիքին՝ անկախ քաղաքական ենթակառուցվածքներից եւ պաշտոններից, հատկապես այս վճռորոշ ժամանակ»,- գրել է նախկին փոխնախարարը:
«Իմ կարգավիճակով, փորձառությամբ և բարոյական իդեալներով՝ կարող եմ ընտրել, թե ով կարող է ինձ ղեկավարել, իսկ ով չի կարող,- նաեւ գրել է Աննա Մազմանյանը:- Գիտեմ, որ իմ հրաժարականը շատերին կուրախացնի, շատ կուրախացնի»: