Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«3 դեպք ենք ունեցել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման». Արցախի գլխավոր դատախազ

Ապրիլ 28,2022 14:55

2021թ արդյոք արձանագրե՞լ եք հայրենիքի դավաճանության եւ լրտեսության որեւէ դեպք: Արցախի խորհրդարանի պատգամավոր Նելա Գրիգորյանը նման հարց ուղղեց Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին Արցախի խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ:

«Պետական դավաճանության եւ լրտեսության առումով մի քանի այդպիսի դեպքեր են արձանագրվել, բայց ԱԱԾ-ի հետ համատեղ, որպես այդ ոլորտի թիվ 1 պատասխանատու եւ ողջ ինֆորմացիային տիրապետող մարմին` մենք մշտապես փորձել ենք կանխարգելել այդպիսի դեպքերի տեղի ունենալը, քան հանցանքն ավարտվելուց հետո արձագանքել»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը:

«Մոտ 3 դեպք ենք ունեցել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու: Գրեթե հասել էին այն փուլին, որ մեր քաղաքացիների կողմից պետք է տեղեկություններ փոխանցվեին Ադրբեջանի հատուկ ծառայություններին: Ըստ էության՝ մեզ հաջողվել էր կանխարգելել դա, այդ մասին ԱԱԾ-ն մի քանի անգամ տեղեկություն հրապարակեց: Սրանք գրեթե նույնպիսի դեպքեր են, ինչպիսիք արձանագրվել են 2020թ հունվար-փետրվար ամիսներին ՀՀ ԱԱԾ-ի կողմից»:

Ըստ Արցախի գլխավոր դատախազի, ի տարբերություն հայաստանյան դեպքերի, Արցախում ավելի վաղ փուլում են հավաքագրման գործընթացը բացահայտել եւ կանխել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930