Վաղը Պունտա-Պրիմում (Իսպանիա) մեկնարկում է Sunway Formentera առաջին շախմատային փառատոնը: Ուժեղագույնների «A» խմբում հայտագրված 51 շախմատիստներից 13-ը կրում է գրոսմայստերի կոչում: Նրանց մեջ են Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը:
Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 10 տուր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ