Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որեւէ ռեկտոր, որեւէ մարդ թույլ չտա Արցախի դրոշը բարձրացնել որեւէ տեղում, ուրեմն նա ուրանում է տղաների արյունը»

Ապրիլ 28,2022 14:25

«Որպես պատերազմի մասնակից եւ վիրավոր՝ իմ եւ ընկերներիս անունից եկել եմ հայտարարելու, որ եթե կգտնվի մեկ ռեկտոր, մեկ մարդ, որն Արցախի սուրբ դրոշը թույլ չի տա բարձրացնել որեւէ տեղում, ուրեմն նա ուրանում է տղաների արյունը։ Հյուսիսային համալսարանի ռեկտորը պատասխան է տալու Արցախի դրոշը տեղադրել թույլ չտալու համար։ Չկա մի հայ, որը կարողանա խոչընդոտել դրան»,-Հայաստանի պետական բժշկական համալսարանի բակում այսօր հայտարարեց Մանուել Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանն այսօր ցուցարարներին չթույլատրեց համալսարանի ներսում Արցախի դրոշ տեղադրել։

Մանուել Մանուկյանը նշեց․ «Եթե որեւէ մեկը փորձի այս երիտասարդներին կանգնեցնել, գործ կունենա առաջնագծի տղաների հետ։ Այս երիտասարդների գործը ճիշտ է։ Ուսանողներ, մեր հողերն ամեն օր հանձնում են, մեր ընկերներին ամեն օր սպանում են։ Ոստիկաններ, դուք էլ կանգնեք մեր կողքին եւ օգնեք, սա հայրենիքի հարց է։ Այս երիտասարդներն իրենց դասերը թողել եւ հանուն բոլորիս դուրս են եկել փողոց»։

Ապա ցուցարարները բարձրախոսով շնորհակալություն հայտնեցին բժիշկներին, որոնք պատերազմի օրերին անձնուրաց օգնում էին զինծառայողներին։

Բուհի բակում Արցախի դրոշը տեղադրվել էր դեռեւս երկու օր առաջ։ Ցուցարարները եկել էին՝ ուսանողներին ոտքի կանգնելու կոչ անելու եւ շնորհակալություն հայտնելու։

Հիշեցնենք, որ բոլոր համալսարանների դիմաց ցուցարարները հայտարարում են՝ դրոշ տեղադրելը խորհրդանիշն է նրա, որ համաձայն չեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու իշխանության մտադրության հետ։

Այնուհետեւ իրազեկման գործողությունները շարունակվեցին փողոցներում։

Երիտասարդները նստեցին Աբովյան փողովի երթեւեկելի հատվածում՝ «ուսանող, զարթնիր» վանկարկումներով։ Կարմիր բերետավորները նրանց բերման ենթարկեցին, որոշներին՝ ուժով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930