Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Սարգսյան․ «Անարդարության զգացողություն չունեմ, որ Տիգրան Ավինյանն է առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու»

Ապրիլ 28,2022 14:17

«Ես այս պաշտոնը ստանձնելով ասել եմ՝ ծրագրերը, որոնք սկսել ենք, ցանկություն ունեմ դրանք ամբողջությամբ ավարտել։ Բայց քանի որ քաղաքը շնչող օրգանիզմ է, չի լինում, որ վերջացնես խնդիրներն ու ասես՝ վերջացրել եմ խնդիրները»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն՝ անդրադառնալով պաշտոնը ստանձնելու պահին տված իր խոստումներին։

Արդյոք անարդար չէ, որ հաջորդ ընտրություններին Տիգրան Ավինյանի թեկնածությունն է առաջադրվելու, իսկ ինքը բավականին էներգիա է ներդրելու քաղաքապետարանում աշխատելու ընթացքում, արդյոք թիմի հետ քննարկվե՞լ է, որ գուցե հենց ինքը՝ Հրաչյա Սարգսյանը կարող էր լինել քաղաքապետի թեկնածուն, վերջինս այս հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Դեռ 1,5 տարի կա իմ պաշտոնավարման ավարտին, որից հետո Տիգրան Ավինյանն է առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու, այդ ժամանակ կսկսվեն քաղաքական պրոցեսները»։ Նա ասաց, որ անարդարության զգացողություն չունի, որ Տիգրան Ավինյանն է առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու․ «Անհամաձայնություն չեմ հայտնել։ Հինգ տարի պաշտոնավարում եմ որպես քաղաքապետի առաջին տեղակալ, հիմա՝ քաղաքապետ։ Այդ տարիները բավարար էին, միգուցե այլ աշխատանքի անցնեմ»։

Հարցին՝ եթե Ավինյանն ընտրվի, կցանկանա՞ք մնալ այս թիմում, Սարգսյանը պատասխանեց՝ այս պահին այդ քննարկումն այդքան էլ արդիական չէ․ «Կարծում եմ՝ երբ ընտրությունները լինեն, այդ ժամանակ նոր այդ հարցին կպատասխանեմ, բայց չեմ մտածում դրա մասին»։

Նա նաեւ հավաստիացրեց, որ տարաձայնություն չունի Ավինյանի հետ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930