Իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ցուցարարները հարձակվել են «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի վրա։ Պատճառը՝ հարցազրույցում արտահայտած նրա տեսակետներն են։
Ցանկացած նորմալ հասարակությունում իր տեսակետը հայտնող մարդը պետք է պաշտպանված լինի։ Տեսակետի համար մարդուն թիրախավորելը եւ հարձակման ենթարկելը դատապարտելի է։
Դատապարտելի է խմբով մեկի վրա հարձակվելը։
Եթե այս դեպքը մնա անհետեւանք, ինչպես նախկինում են նման դեպքերը անհետեւանք մնացել, եթե մեղավորները չպատժվեն, ապա այն շարունակելու է մեզանում մնալ որպես նորմ ու կիրառվել որպես ընդդիմախոսներին լռեցնելու ու ահաբեկելու ձեւ։
Կարդացեք նաև
Բոլորովին նշանակություն չունի արդեն, թե վաղը կողմերից որն է լինելու թիրախ եւ որը՝ հարձակվող։