Երևան քաղաքում՝
Ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 01-ի ցերեկը, 02-ին, 03-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Ապրիլի 30-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի, մայիսի 01-ի և 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլ 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 01-ի ցերեկը, 02-ին, 03-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Կարդացեք նաև
Ապրիլի 30-ի, մայիսի 01-ի և 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 28-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքի ապրիլի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 32.50C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 1.6 0C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 13.50C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ