Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սրանք արդեն տարուց ավելի այդպես են քշում և ողբերգությունը զուտ ժամանակի հարց էր. Կարեն Վրթանեսյան

Ապրիլ 28,2022 13:05

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ չէ առաջին օրը Նիկոլի վայրենավարի քշող ավտոշարասյունը հետիոտնային անցումի վրա կին է սպանում։

Երեկ համարյա նույն տեղում նույն կորտեժը նույն ձևով կրկին վթարային իրավիճակ է ստեղծում՝ վտանգելով 3 երեխայով երիտասարդ ընտանիքին։

Զուգահեռ նույն այդ «մահվան կորտեժի» տարբեր ամիսների վիդեոներ ու մարդկանց վկայություններ են հայտնվում համացանցային տարբեր հարթակներում, ինչից ակնհայտ է դառնում, որ սրանք արդեն տարուց ավելի այդպես են քշում և ողբերգությունը զուտ ժամանակի հարց էր, ավելին, նոր ողբերգությունից ոչ ոք երաշխավորված չէ։

Միաժամանակ նիկոլենցից զղջալու որևէ նշույլ չկա։ Փոխարենը սկսում են սադրանքները…

Այդ մասին մանրամասն գրել են Վահագն Մխոյանը և Տիգրան Քոչարյանը։ Որ չկրկնեմ, ուղղակի հղումները տամ, կարդացե՛ք։

Վահագն Մխոյան. «Նիկոլին նոր արյուն է պետք…»:

Տիգրան Քոչարյան. «Նիկոլենք հաստատ մի բան կազմակերպելու են, որ և Սոնայի սպանության հարցը շեղեն և փորձեն հակահարձակման գնալ…»

Միայն մի կարևոր բան ավելացնեմ. Նիկոլը զգում է, որ շարժումն ուժեղանում է։ Հիմա ամեն գնով փորձելու է վարկաբեկել, այդ թվում խփոցիներ սադրելով։ Չպետք է թողնենք, որ նա մեր բողոքի ուժը մեր դեմ օգտագործի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930