Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի քոլեջի սանը՝ Ղազախստանում կայացած երգի միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

Ապրիլ 28,2022 14:21

Ապրիլի 21-25-ը, Ղազախստանի հանրապետության Կոստանայ քաղաքում կայացած ամենամյա «ALTIN MIKROFON» («Ոսկե միկրաֆոն») երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Արծրունյանը։

19-րդ անգամ կայացած «ALTIN MIKROFON» մրցույթում հանդես են եկել 7 երկրի 49 մասնակից, այդ թվում՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Ղրղըզստան, Ղազախստանից և Հայաստանից։

Հայաստանի պատվիրակ Տաթևիկ Արծրունյանը առաջին օրը կատարել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», իսկ հաջորդ օրը՝ Jenifer Hudson-ի «One night only» ստեղծագործությունները։ Մրցութային երկու օրերի ընթացքում Տաթևիկը վաստակել է ժյուրիի 7 անդամների ամենաբարձր՝ 10-ական միավորները և արժանացել 1-ին մրցանակին։

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը վերջին 5 տարիներին հանդես է եկել մրցույթի ժյուրիի կազմում, սակայն Հայաստանը երբևէ մասնակից չի ունեցել։ Այս տարի, որոշում կայացվեց, որպեսզի մրցույթում Հայաստանը հանդես գա ոչ միայն ժյուրիի կազմում, այլ նաև մասնակցի։

1-ին օրվա կատարում՝ 4 ժամ 15 րոպեից։

Մրցանակի հանձնում՝ 45:00 րոպեից

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930