Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթն այսօր շարունակվեց, այդ թվում՝ Արարատի մարզում։ «Առավոտյան բարձրացել ենք Սրբոց նահատակաց եկեղեցի, մոմ վառել։ Ներքեւում մեզ սպասում են նոր միացած հայրենակիցներ»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ասել ենք, որ սա սրբազան պայքար է, լաոների արշավանքն է, որը վերջնական հաջողություն պետք է ունենա։ Բոլոր հայորդիներին կոչ ենք անում հաղթահարել իրենց բաժին բարձունքը»,-իր հերթին հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան եւս կոչ արեց բոլորին միանալ քայլերթին։
Եկեղեցու բարձունքում եւս տեղադրվեց Արցախի դրոշը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ