Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այստեղ 104 տարի առաջ կենաց-մահու կռիվ էր․ այսօր հերթը մերն է»․ երթ Սարդարապատից

Ապրիլ 28,2022 12:38

«Այս ամիսներին եւ շաբաթներին իշխանությունը չի խորշել խոսել տարածքային զիջումների մասին, բզիկ-բզիկ անել Տավուշը։ Դավաճանությունը հիմա էլ է շարունակվում, որովհետեւ իշխանությունը խոսում է հայելային հետքաշումների մասին, որոնք վտանգելու են Հայաստանը»,-Սարդարապատի հուշահամալիրից սկսված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի երթի ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այստեղ 104 տարի առաջ հայության կենաց-մահու կռիվ էր։ Այսօր հերթը մերն է։ Սարդարապատից՝ հանուն Արցախի»,-հավելեց Գեղամ Մանուկյանը։

Նա տեղեկացրեց, որ քայլելու են Արմավիրի մարզի համայնքներով, լինելու են նաեւ Էջմիածնում․ «Այն Էջմիածնում, որը 1918թ․ կաթողիկոսը չլքեց, եւ տաճարի զանգերը հնչեցին որպես կոչնակ։ Այսօր էլ անվտանգության, միասնականության զանգ ենք հնչեցնում։ Այս իշխանության օրոք գրավվեց Մայր աթոռի վեհարանը, այս իշխանությունը սկսեց արշավը եկեղեցու դեմ»։

Երթը սկսվեց «Սարդարապատ» հայտնի երգի կատարմամբ։

Երթին միացել են նաեւ «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, տեղացիները։ Մասնակիցները հուշահամալիրի տարածքում տեղադրեցին Արցախի դրոշը։

Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորը պահպանիչ աղոթք ասաց։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930