Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցորի գործով» երեւանյան դատավորը հայտնի է

Ապրիլ 28,2022 12:13

Ինչպես տեղեկացրել էինք, Սյունիքի մարզի դատարանն ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել էր «Ցորի գործով» տուժող կողմի միջնորդությունը՝ գործի տարածքային ընդդատությունը փոփոխելու մասին, և գործի քննությունը իրականացվելու էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Նշված միջնորդությանը միացել էին ամբաստանյալն ու պաշտպանը, ինչպես նաև մեղադրողը:

Լիպարիտ Սիմոնյան

Զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ին քիչ առաջ տեղեկացրեց, որ գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին են մակագրել:

Հիշեցնենք, որ ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նա, ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել: Ըստ այս որոշման, Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930