Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանր վիրավորանքի» հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանելու մասին գործով ՍԴ որոշումը կհրապարակվի՞ վաղը

Ապրիլ 28,2022 11:54
Sd

Դեռ այս տարվա մարտի 22-ին նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՖԲ գրառում արեց, տեղեկացնելով, որ հաջորդ օրը ՍԴ-ն քննելու է «Ծանր վիրավորանքի»՝ սահմանադրությանը համապատասխանելու մասին հարցը, հարց, որն ըստ դիմումատուի՝ «դեռ անցյալ տարի հոկտեմբերի 13-ին եմ ներկայացրել: Այն ժամանակ դա 67 էջ վերլուծություն էր, բայց հիմա արդեն մի քանի հարյուր էջ կպահանջվեր այդ հոդվածի առաջացրած բոլոր խնդիրները ներկայացնելու համար: ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ի հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար: Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել»:

ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ քննությունը հետաձգեց, եւ գրավոր ընթացակարգով քննեց երկու օր առաջ: Բնականաբար, հերթական անգամ, դիմումն ու առարկությունները «ներկայացան» դատարան, ու պարզ չեղավ, թե երբ է հրապարակվելու որոշումը: Aravot.am-ի տեղեկություններով այդ գործով որոշումը հրապարակվելու է վաղը:

«Այսօր տեղի է ունենում Քրեական օրենսգրքի խտրական, ընտրողական կիրառություն: Բացարձակ անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են իրավապահ մարմինները որոշում «թիրախները», իրենք անգամ չգիտեն: Օրինակ` ինչպե՞ս է իրավապահ մարմինը առանց վիրավորանքի զոհի, սեփական նախաձեռնությամբ որոշում, որ ինչ-որ բառերի համար պետք է վարույթ սկսի ու այդ գործով գնա մարդկանց անհանգստացնելու, իսկ ինչ-որ բառի համար` ոչ: Ասենք, արդյոք զանգում են այն պաշտոնյանին, ում ենթադրաբար վիրավորել են ու հարցնում նրան` արդյոք նա վիրավորվել է քաղաքացու կոնկրետ արտահայտությունից կամ էլ միգուցե իրավապահ մարմինները փորձում են կռահել` այդ պաշտոնյան կվիրավորվեր արված արտահայտությունից, թե ոչ: Կամ միգուցե իրավապահ մարմնի կոնկրետ ծառայողն իրեն դնում է կոնկրետ պաշտոնյայի տեղը կամ իր վրա է վերցնում ինչ-որ արտահայտություն ու փորձում հասկանալ` ինքը կվիրավորվեր դրանից, թե ոչ: Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել»,- մասնավորապես գրել էր Արման Թաթոյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930