ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր հիվանդանոցում տեսակցեցի երկու օր առաջ Դեբեդ գետում հայտնաբերված աղջնակին՝ Արևին։ Ժպտերես ու մարդամոտ փոքրիկն իր անվան պես ջերմություն է տարածում նույն հիվանդասենյակում պառկած մյուս երեխաների ու բժշկական թիմի վրա։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը պատմեցին, որ փոքրիկի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։
Երեխայի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց բժիշկները վստահեցրեցին, որ անում են հնարավորը։
Կարդացեք նաև
Ցանկությունս է, որ աշխարհի բոլոր «արևները» ապրեն խաղաղ ու ջերմ ընտանիքներում, ծնողական սիրո ու ուշադրության ներքո։