«Այսօր ժամը 11-ին Սարդարապատի հուշահամալիրում հանդես կգամ հայտարարությամբ եւ մեր զինակիցների, ընկերների հետ կսկսենք իրազեկման, արժանապատվության, հանուն Արցախի եւ ՀՀ-ի ապագայի քայլերթը դեպի Երեւան»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Գործողությունների եւ նպատակների մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք պետականության խորհրդանիշ հուշահամալիրում, որը խորհրդանիշն է անելանելի իրավիճակներում ելքեր գտնելու, պաշտպանվելու, արժանապատվությունն ու հողը պահելու, ինչն էլ 1918թ․-ին իրագործվեց Արամ Մանուկյանի ոգով, կամքով, որն էլ ժողովրդին 600 տարի անց պարգեւեց ՀՀ անկախ պետականություն»,-նշեց պատգամավորը։
Նրա խոսքով․ «Մենք նման ջրբաժանի առաջ ենք եւ վստահ եմ, որ հարյուր հազարավոր հայրենակիցների հետ նորից ենք գտնելու այդ ելքը։ Այն հաճախ չի երեւում, բայց խենթերն ու նվիրյալները գտնում են»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ