Ադրբեջանը պատվիրակություն է ձևավորել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Կովկասի հարցերով օգնական Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Պատվիրակության մեջ ներառված են ԱՄՆ Պետդեպի՝ Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը, Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Լի Լիտցենբեգերը, Քելլի Դեգնանը և Լին Թրեյսին:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հաղորդակցությունների բացման հարցը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ