Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելով իրեն ու իր պետությունը նույնացրել է ահաբեկչական կազմակերպության հետ»

Ապրիլ 27,2022 23:53

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Ուրուգվայում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի պահվածքը գնահատում է երկու հարթության վրա՝ բարոյական եւ իրավական: «Բարոյական առումով նա իր ժեստով փաստացի պղծում է Հայոց Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը: Նրա արարքը պետք է գնահատվի նաեւ իրավական դաշտում, որովհետեւ «Գորշ գայլերը» ահաբեկչական մի կազմակերպություն է, որը արգելված է որոշ երկրներում, օրինակ, Ավստրիայում: Իսկ Չավուշօղլուն, լինելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, փաստորեն նույնացնում է իրեն եւ իր պետությունը այդ կազմակերպության հետ: Սա շատ լուրջ խնդիր է եւ պետք է մեր արտգործնախարարությունից լիներ շատ լուրջ եւ հստակ արձագանք, ինչը, կարծես, չեղավ:

Բացի դա, հենց այսօր ինֆորմացիա եղավ, որ այս «Գորշ գայլերը» իրենց կազմակերպության երեք հազար անդամի ուղարկել են Ուկրաինա ռուսների դեմ պատերազմելու: Հիմա այս «Գորշ գայլերը» աշխարհում հայտնի է որպես տեռորիստական կազմակերպություն: Դա պետք է աշխարհին ավելի հստակ ներկայացնել: Աշխատանք է պետք, դիվանագիտություն, ինֆորմացիա տարածել է անհրաժեշտ: Այսինքն, այդ բնագավառներում պետք է շատ լուրջ աշխատանք տանել: Իսկ արդյո՞ք մենք համարժեք ենք»,-ասաց թուրքագետ ակադեմիկոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930