Այսօր, Երեւանում իրականացված ցույցերի ժամանակ, բերման է ենթարկվել ՀՀԿ երիտթեւի 11 անդամ: Այդ մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
Երիտասարդներին ոստիկանության բաժանմունքներում պահել են երեք ժամ, ապա ազատ են արձակել՝ համապատասխան արձանագրություններ կազմելով: Երիտասարդներին, ինչպես արդեն պարզվել է ոստիկանության բաժանմունքներում, բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար:
Կարդացեք նաև
«Մեզ հնարավոր չի լռեցնել, մեզ հնարավոր չի վախեցնել՝ ոչ մի տարբերակով, թե բերման ենթարկելով, թե ուժ կկիրառելով: Մենք շարունակելու ենք մեր պայքարը : Ամեն օր իրականացնելու ենք պայքարը, հիմա էլ ասում ենք «Ստոպ Նիկոլ»,- ոստիկանության Մաշտոցի բաժանմունքից դուրս գալուց հետո, մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթեւի անդամ Հենրիխ Դանիելյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ