Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանն ասում է` Հայաստանում խոսքի ազատություն չկա

Ապրիլ 27,2022 23:25

Ցուցարարները  նկատելով «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանին՝ քաշքշել են նրան, խփել ու հայհոյել: Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ իր հետ այդպես վարվեցին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Որովհետեւ Հայաստանում խղճի ազատություն չկա, խոսքի ազատություն չկա»:

Նա նշել է, որ որեւէ  բան չի ասել որեւէ մեկին, ցուցարարներին պատահաբար է հանդիպել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Միամտաբար կարծում էի, թե այս խմբագրականը պիտի որ նվիրված լիներ հետիոտների, հղի կանանց եւ ընդհանրապես մարդու տարրական իրավունքների պաշտպանությանը նիկոլի բռնապետության պայմաններում, բայց պարզվեց, որ թրքահպատակ սադրիչների թեման շատ ավելի է կարեւոր է, դե առնվազն կշեղի գերագույն գլխավոր մարդասպանի կորտեժի թեմայից: Մինչեւ մայիսի 1-ը ինչքան «մատաղացու» թրքահպատակ կա, «պատահաբար» կհայտվի իրադարձությունների հորձանուտում ու իբր թե ծեծ կուտի: Թե բա՝ խոսքի ազատություն չկա, էլի, բայց ես ողջ-առողջ եմ՝ կազմ-պատրաստ խաղաղության դարաշրջանի բացմանը, թախանձագին խնդրում եմ մեր մեծարգո պարոն վարչաղետին, որ իր կարմիր բերետավոր ենիչերիներին քսի տա էդ հայերի, էդ ծայրահեղական, անհանդուրժող, ռեւանշիստ, լեթարգիական քնից արթնացած լաոների վրա:

    Կարճ ասած՝ գերագույն գլխավոր հողատուն հող է նախապատրաստում՝ ցուցարարների հարցը բռնի ուժով լուծելու համար: Մարտի մեկի սադրիչը մայիսի մեկին էլ կփորձի փառավորել իր արնախում հոգին…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930