Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նվիրված ենք եվրոպական արժեքներին եւ շարունակում ենք անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար. Վլադիմիր Վարդանյան

Ապրիլ 27,2022 22:55

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» նշանի ցուցադրությանը եւ դատապարտող ելույթ է ունեցել:

«Ես կցանկանայի ձեզ մի բան ցույց տալ: Սա, այսպես կոչված, «Գորշ գայլեր» արմատական ահաբեկչական կազմակերպության նշանն է, որը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների եւ հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, այլ փոքրամասնությունների դեմ: Դուք կարող եք հարցնել՝ ինչո՞ւ եմ ցույց տալիս այս նշանը եւ ի՞նչ փոխկապակցվածություն կա իմ ելույթի եւ զեկույցի միջեւ: Ո՛չ, հարգելի՛ գործընկերներ, ես չեմ շեղվում քննարկումից: Ես դա ձեզ ցույց եմ տալիս, քանի որ ընդամենը երկու օր առաջ Թուրքիայի գործող արտգործնախարար պարոն Մեւլութ Չավուշօղլուն դա ցույց է տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին:

Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման նշան է քարոզում: Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մի մարդ, ով այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության մասին: Այն մարդը, ում բոլորս աջակցություն ու իրավունք ենք տվել մեզ բոլորիս ներկայացնելու եւ Եվրոպայի խորհրդի գաղափարները տարածելու, եվրոպական արժեքները պաշտպանելու, իրեն թույլ է տալիս առաջ մղել նման արմատական խորհրդանիշ: Հարկ է նաեւ նշել, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջեւ վստահության հնարավոր ձեւավորման գործընթացը: Այստեղ ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակ նշել, որ մենք Հայաստանում շատ նվիրված ենք եվրոպական արժեքներին եւ շարունակում ենք անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ հույս հայտնելով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան բացելու սահմանը եւ նորմալ հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ, նպաստելու մեր տարածաշրջանում դեէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը»,-ասել է Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930