«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կազմակերպած իրազեկման երթի մասնակիցները փակեցին Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի հատվածում:
Մեկ րոպե անց արդեն երթը շարժվեց առաջ:
Կարդացեք նաև
Օպերայի հատվածում Վանեցյանը հորդորեց երթի մասնակիցներին մոտենալ իրեն ու արձանագրեց. «Էս ինչքան եք շատացել»:
Նա ասաց, որ որեւէ կասկած չունի՝ հայի արժանապատվությունը վերականգնվելու է, Արցախը, Հայաստանը լինելու է. «Ով այդօր դուրս է եկել պայքարի, լինելու է այն մարդը, որը մեր երկրին վերադարձնելու է խաղաղություն, արժանապատվություն եւ ժպիտ բոլորին: Սա պատմական շարժում է, Հայաստանի ու Արցախի պատմության կարեւորագույն էջն է գրվում: Փորձեցին փակել էջը, բայց մենք նոր էջով ենք սկսելու»:
Ազատության հրապարակում երթի մասնակիցներին սպասում է երգչուհի Նունե Եսայանը, որն իր աջակցությունն է հայտնում ցուցարարներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ