Ազատագրական շարժումը Հանրապետության հրապարակում բողոքի ցույց էր նախաձեռնել: Շարժման անդամներն ավելի վաղ իրազեկել էին մասնակիցներին՝ իրենց հետ բերել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» եւ ըստ իրենց՝ այլասերություն տարածող այլ գրքեր՝ աղբարկղը նետելու համար: Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ Լանզարոտեի եւ Ստամբուլյան կոնվենցիաները քայքայում են ընտանիքները, իսկ ընտանիքը ազգի փոքր մոդելն է:
«Այլասերված գրականություն՝ «Երկրի հակառակ կողմը», իր գրողի հետ գնում է գրողի ծոցը… Գրքասերները այլասերված գրականություն չեն կարդում, որտեղ ոտքի տակ են դրվում ազգային ու մարդկային արժեքները, սա պոռնոգրաֆիա է, ոչ թե գրականություն»,-ասաց շարժման անդամներից մեկը եւ Փաշինյանի գիրքը պատռելով՝ նետեց աղբարկղը:
«Ժողովուրդ ջան, մենք գիրք պատռող չենք, բայց սա պետք է պատռենք, հուսանք գրքասերները մեզ կներեն»,-ժպտալով ասաց Արա Զոհրաբյանը: «Եթե գիտակից եւ արժանապատիվ հայերը որոշեն, որ մեկը մյուսի կողքին է կանգնելու, մեզ որեւէ մեկը չի կարող այս օրը գցել»,-հավելեց նա: Ցույցն ավարտվեց «Զարթնիր հայ» եւ «Նահանջել չկա» վանկարկումներով:
Կարդացեք նաև
Ազատագրական շարժումը վաղը նույնպես 2 ցույց կանցկացնի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ