Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ագրեսիան հայ ժողովրդի դեմ, 907 Բանաձևը պետք է ամբողջությամբ կիրառվի». Մենենդեզն ընդգծում է Պետդեպի կողմից բանաձևի հաշվետվողականության պահանջները կատարելու ձախողումը

Ապրիլ 27,2022 19:05

Վաշինգտոն – Ս.թ. ապրիլի 26-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ 2023թ.-ի ֆինանսական տարվա Պետքարտուղարության բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ ընդգծեց Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող օգնության տարբերությունը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Անդրադառնալով Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցին, որը հանրության համար հրապարակվեց անցյալ ամիս, հանձնաժողովի նախագահ Մենենդեզն ընդգծեց, որ Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը ձախողեցին կատարել հաշվետվողականության պահանջները՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարության տրամադրվող աջակցության վերանայման համար:

Ի պատասխան՝ պետքարտուղար Բլինկենը հայտարարեց, որ «ուրախ է վերադառնալ և վերանայել այն մտահոգությունների առանձնահատկությունները, որոնք (հանձնաժողովի նախագահ Մենենդեզը) բարձրաձայնել է հաշվետվողականության անհամապատասխանության վերաբերյալ»:

«907 Բանաձևը տարեկան որոշում է, և մենք ունենք միջգերատեսչական վերանայում, և այդ վերանայումն ընթացքի մեջ է, բայց ես լուրջ եմ վերաբերվում Ձեր ասածին (նախագահ Մենենդեզ)»,– ասաց Պետքարտուղար Բլինկենը, ով այնուհետև անցավ Արցախում շարունակվող հակամարտություններին, որոնք հրահրվում են Ադրբեջանի կողմից:

«Ավելի ընդհանրացնելով՝ ես շատ ակտիվորեն և անմիջականորեն ներգրավված եմ եղել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունների հետ՝ փորձելով նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարների առաջխաղացմանը»,– ասաց Պետքարտուղար Բլինկենը: «Մենք փորձում ենք հետ մղել ցանկացած միակողմանի գործողություն՝ հատկապես Ադրբեջանի կողմից, որը միայն կսրեր իրավիճակը, և մենք տեղում մի շարք ծրագրեր ունենք, որոնք բյուջեի մաս են կազմում և փորձում են նպաստել ավելի խաղաղ հեռանկարների առաջխաղացմանը»:

Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը ողջունեց հանձնաժողովի նախագահ Մենենդեզի ջանքերը 907 Բանաձևում շարադրված սկզբունքների մասով, ինչպես նաև հայ ժողովրդի դեմ տեղի ունեցող շարունակական հարձակումների վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք հանձնաժողովի նախագահ Մենենդեզին այս վճռորոշ հարցի վերաբերյալ այսօրվա լսումների ժամանակ նրա առաջնորդության համար»,– ասաց Խալոյանը։ «Մինչ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան հայ ժողովրդի դեմ, 907 Բանաձևը պետք է ամբողջությամբ կիրառվի, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունների խախտումները և 2020թ.-ի աշնանը իր կողմից սանձազերծված պատերազմը»,– շարունակեց նա։

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930