«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ոստիկանության կենտրոնական բաժնում էր, որտեղ բերման էին ենթարկել ցույց անող ակտիվիստներին: Ոստիկանական բաժնից դուրս գալուց հետո՝ Վանեցյանը ուղիղ եթերով հայտարարեց, որ իրենց երիտասարդները խաղաղ անհնազանդության ցույցեր էին անում Երեւանի փողոցներում. «Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ՝ երեւի մտածելով, որ այդպես կկոտրի մեր կամքը, կվախեցնի մեզ կամ դրանով կզսպի ժողովրդի այն հոսքը, որն արդեն փողոցում է»:
Վանեցյանը դիմեց քաղաքացիներին՝ հորդորելով այսօր ժամը 18:30-ին գնալ Ազատության հրապարակ. «Մեր ընթացքը կասեցնել չի՛ լինի, յուրաքանչյուրիցդ է կախված, թե ինչպիսի երկրում ենք մենք ապրելու»:
Վանեցյանի գլխավորած իրազեկման երթը լինելու է ժամը 19-ին: Նախատեսված է երթը սկսել Մաշտոցի պողոտայից, այնուհետեւ Պարոնյան, Պռոշյան փողոցներով գնալ Բաղրամյան պողոտա, այնտեղից վերադառնալ Ազատության հրապարակ: Այսօր եւս Ազատության հրապարակում համերգ է լինելու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ