Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվությունը, դրժումը, մեղքը մնում են ձերը. «օրինաչափի» վերջը. Րաֆֆի Հովհաննիսյան

Ապրիլ 27,2022 17:38

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ուղերձը

Նիկոլ,

Նոր տարվա շեմին, մեր լույս տղաներին պարեցնելուց եւ՝ զոհաբերելուց առաջ, ասացիք, որ ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է` «օրինաչափ» է։

Ձեր նորագույն շրջանի պաշտոնազանց վարքն ու խոսքը բացվեցին հենց դրանից, եւ բնավ էլ օրինաչափ չեն։

Զինվորներ, հայրենի շեներ, հիմա արդեն մայրեր եւ չծնված քաղաքացիներ։

Եթե անկեղծ ուզենաք՝ սաղմոսների մոտ կգտնեք խղճի եւ ազնվության ուժի անհրաժեշտ պաշարը։

Պատասխանատվությունը, դրժումը, մեղքը մնում են ձերը։

Վերցրեք հայ տղամարդու պես, մի անգամ առանց պատրվակների, եւ վերջապես՝ ինչպես սկզբում, հանուն Հայրենիքի։

Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր։

Րաֆֆի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930