Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլատրելի զանգվածը գերազանցող բեռնվածքով երթևեկելու համար «Մլ Մայնինգ»-ի վարորդը տուգանվել է

Ապրիլ 27,2022 17:30

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի մասնագետները վերահսկողության արդյունքում հայտնաբերել են, որ  «Մլ Մայնինգ» ՍՊ ընկերության  վարորդ Ս․Մ․-ն ՀՀ Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 17 կմ հատվածում երթևեկել է թույլատրելի առավելագույն զանգվածը մոտ 17 հազար կիլոգրամով (17 տոննա) գերազանցող, 4 սռնի ունեցող բեռնատարով։

Վարորդի կողմից թույլատրելի առավելագույն զանգվածի գերազանցումը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի խախտում է։ Ըստ վերոնշյալ օրենքի՝ արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով  ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը` առանց ճանապարհը տնօրինողների հետ երթևեկության երթուղին համաձայնեցնելու, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը ենթակա է վարչական պատասխանատվության։

Տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի, մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշմամբ։

Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն, կշռման կտրոն, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):

Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմնվելով վերոգրյալի վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 244 13 հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, քաղաքացի Ս․ Մ․-ին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք 200․ 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

ՀՀ  ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել