Իրավիճակն Ազատության հրապարակում լարված է: Մի քանի տասնյակ կարմիր բերետավորներ բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին: Վերջիններս գոռում էին՝ «մի բրդեք», ոստիկանները հանգստության կոչ էին անում: «Հանգստացի դո՛ւ, արա անասուն»,- արձագանքում էին հավաքվածները:
Ոստիկաններն ու ցուցարարները իրար հրմշտում էին, քաշքշում: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը փորձեց հարթել ու խնդրեց իր աջակիցներին ոստիկաններից հեռու կանգնել:
Վանեցյանն ասաց. «Բոլորի նյարդերը լարված են, ոստիկանությունը, տեսաք, անհամաչափ ուժ կիրառեց: Բոլորի նյարդերը լարված են: Իշխանությունները հասկանում են, որ ժողովրդական շարժումը թափ է առնում, չեն կարողանում որեւէ կերպ կասեցնել այդ ժողովրդական շարժումը ու ուզում են այսպիսի ակցիաներով մարդկանց վախեցնել: Բայց որեւէ բան չի ստացվելու, ոստիկաններին եւս մեկ անգամ հորդորում եմ մնալ իրենց լիազորությունների շրջանակներում»:
Դեպքի վայրից բերման ենթարկվածներ կան:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ