Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցները որոշակի արդյունքներ են գրանցել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Վրաստանի իր գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Ես արդեն երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ: Արդեն կան պայմաններ՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար»,- ասել է Բայրամովը:
Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանային համատեղ հանձնաժողովի կազմը, համաձայնության են եկել առաջիկայում այդ հանձնաժողովի նիստ անցկացնելու, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերով աշխատանքային խմբի վերաբերյալ:
Բայրամովը նաև նշել է, որ առաջնահերթ ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, և «Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կծառայի ի շահ Հարավային Կովկասի բոլոր երկրների»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ