Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ գազ ունենք, ո՛չ նավթ, միակ ճանապարհը կրթվելն է»․ Գյումրի էր այցելել ՀՀ նախագահը

Ապրիլ 27,2022 16:50

Այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նա նախևառաջ մասնակցեց ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում նորարարություններով հագեցած, շքեղ վերանորոգված ու կահավորված լսարանների ու ամբիոնների բացման արարողությանը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է բուհի հեռավար կրթության լսարանին, ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնին ու ստեղծարարության և նորարարական կենտրոնին։

Նախագահը հիշեցրեց, որ ինքը ՀՀ Պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, այս առումով ևս պարտավորված էր մասնակցելու բուհում տեղի ունեցող իրադարձությանը։

Նախագահը կարճ ելույթ ունեցավ, կիսվեց իր տպավորություններով, հայտնեց իր հիացմունքը մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանի մասին՝ բուհը գերժամանակակից դարձնելու, նորարարությամբ հագեցնելու համար։ Նշեց, որ վերջինս շատ հետաքրքիր անձնավորություն է և այնպիսի միջավայր ու հնարավորություններ է ստեղծել, որ երիտասարդները կարողանան լիարժեք կրթություն ստանալ։ Նա նաև նշեց, ու լուրջ մրցակցություն է սկսվել Գյումրու ու Երևանի մասնաճյուղերի միջև։

«Չէի էլ կասկածում, որ հաստատ մեզ մի մեծ անակնկալ էր սպասվելու, բայց գերազանցեցին իմ սպասելիքները»,- ասաց նախագահը։

Նա հիշեց, որ երբ Գյումրու մասնաճյուղում հանդես է եկել որպես դասախոս, համոզվել է, որ ավելի պատասխանատու պետք է լինես քո խոսքին ու մտքին, քանի որ գյումրեցի ուսանողները տարբերվում են հանրապետության մյուս տեղանքների ուսանողներից։ Նրանք, նախագահի խոսքերով, ոչ թե ուղղակի լսում են, այլ ուզում են հասկանալ, ընկալել։ Դասախոսությունները, ըստ Վահագն Խաչատուրյանի, Գյումրիում միշտ անցկացվել են անկաշկանդ մթնոլորտում։

Նախագահը նշեց, որ մեր երկրի զարգացման միակ ճանապարհը կրթվելն է, չունենք այլընտրանք։

«Մենք երկրի զարգացման այլ ճանապարհ չունենք, բացի կրթություն ստանալուց և գիտություն զարգացնելուց, այլընտրանք չունենք։ Ինչքան տարբեր ճանապարհներով փորձեցինք մեր զարգացման տարբեր ուղղություններ ընտրել, Ի վերջո, սա մնաց միակ հնարավորությունը, որ մենք ունենք։ Որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես պետություն, միակ հնարավորությունը սա է։

Մենք նավթ չենք ունենալու, մենք գազ չենք ունենալու, մենք պետք է կարողանանք Աստծո տված շնորհքը՝ կրթվել և գիտության մեջ ներդրում ունենալ, մեր նախաձեռնությամբ հանդես գալ, պետք է օգտագործենք»,- ասաց նախագահը։

Նախագահը հարցազրույց չտվեց, նա շտապում էր խորհրդակցության Շիրակի մարզպետարանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930