Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է «Мир» քարտերի սպասարկումը

Ապրիլ 27,2022 15:46

2022թ ապրիլից «Мир» վճարային համակարգի քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից։ Ծառայությունը հասանելի է նաև ԱՊՀ երկրների գործընկեր վճարային համակարգերի քարտերի համար։

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում «Мир» քարտերից միջոցների կանխիկացումն իրականացվում է թողարկող բանկերի կողմից սահմանված սակագներով: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից լրացուցիչ միջնորդավճարներ չեն գանձվում։ «Мир» քարտի քարտապանները կարող են ստուգել իրենց հաշվի մնացորդը Բանկի ցանկացած բանկոմատի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը սույն թվականի մայիս ամսին նախատեսում է թողարկել սեփական «Мир» քարտեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բանկոմատների ամենալայն ցանցը Հայաստանում։ Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հասնում է 210-ի, որից 101-ը տեղակայված են քաղաք Երևանում, 109-ը՝ ՀՀ մարզերում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930