Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ Հասմիկ Հովհաննիսյանի «Երկինքը հոգուս» գրքի շնորհանդեսը։
Գրքի խմբագիր, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ Հասմիկը չի շրջանցել իր օրն ու ցավը։
Խաչիկ Մանուկյանը շեշտեց, որ անմահացած տղաները խոսում են լռությամբ, իսկ մենք` արցունքներով։
Կարդացեք նաև
«Նրանք խոսում են լռությամբ, մենք` արցունքներով։ Իսկ մեր երկիրը կա քաջերի հաղթական մղված պայքարի շնորհիվ»,-ասաց Խաչիկ Մանուկյանը։
Շնորհանդեսը համեմված էր երաժշտական կատարումներով, ասմունքով։