Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան ոստիկանը սպառնաց բիրտ ուժ կիրառել Հ2-ի լրագրողի նկատմամբ

Ապրիլ 27,2022 15:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները այսօր փակել էին Երեւանի Տերյան-Մոսկովյան խաչմերուկը։

Ցույցի ժամանակ ոստիկանները սկսեցին խոչընդոտել նաեւ լրագրողների աշխատանքին։ Նրանք հրմշտում էին ցույցը լուսաբանող լրագրողներին՝ պատճառաբանելով, թե խանգարում են իրենց աշխատանքին։

Բարձրաստիճան ոստիկաններից մեկը նաեւ լեզվակռվի մեջ մտավ Հ2 հեռուստաընկերության լրագրողի հետ, սպառնալով անգամ բիրտ ուժ կիրառել լրագրողի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ի դեպ, ցույցի ողջ ընթացքում ոստիկանները այդպես էլ որեւէ հոդաբաշխ բացատրություն չներկայացրին, թե ինչու են ցուցարարներին արգելում կանաչ լույսի տակ փողոց հատել։ Լրագրողների բոլոր հարցերին ի պատասխան, հնչում էր միեւնույն արտահայտությունը՝ երթեւեկությունը կկարգավորվի, կանցնեք։ Թե երթեւեկությունը ե՞րբ պետք է կարգավորվեր, ո՞վ կամ ինչպե՞ս պետք է կարգավորեր, հարցերն այդպես էլ անպատասխան մնացին։

Ի վերջո, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ցուցարարները իրազեկման երթով քայլեցին մայրաքաղաքի կենտրոնի մի քանի փողոցներով։ Երթը ավարտվեց ՀՀԿ գրասենյակի մոտ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել