Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները արգելում էին ցուցարարներին կանաչ լույսի տակ փողոց հատել. ՀՀԿ երիտասարդներին բերման ենթարկեցին

Ապրիլ 27,2022 15:21

Այսօր ՀՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները Երեւանի Տերյան-Մոսկովյան խաչմերուկում «Stop Նիկոլ» իրազեկման ակցիա էին իրականացնում։

Երիտասարդները փակեցին խաչմերուկը։ Շատ արագ տեղում ոստիկանական ուժեր հավաքվեցին եւ միանգամից՝ ցույցը դադարեցնելու մասին զգուշացումներին զուգահեռ, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։

Ի դեպ, ոստիկանները բերման էին ենթարկում երիտասարդներին անհամաչափ եւ բիրտ ուժ կիրառելով։

Մի քանի նման դեպքեր մեր տեսախցիկն արձանագրել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ոստիկաններին հաջողվեց երիտասարդներին դուրս բերել խաչմերուկի բանուկ մասից, պնդելով, թե նրանք խոչընդոտում են երթեւեկությանը։ Երիտասարդները դիմեցին խորամանկության եւ խաչմերուկը փակում էին շրջանաձեւ՝ լուսացույցի կանաչ լույսի դեպքում։

Դա նյարդայնացրեց ոստիկաններին, նրանք խաչմերուկի երկու կողմերում, որտեղ կուտակված էին երիտասարդները, փակեցին նրանց ճանապարհը, առհասարակ թույլ չտալով մտնել բանուկ մաս։ Այդ ընթացքում խաչմերուկում երթեւեկությունը առհասարակ խաթարվեց։ Ոստիկանների հետ բանավեճի սկսեցին մտնել նաեւ պատահական անցորդները, որոնք նույնպես թույլ չէին տալիս փողոցն անցնել կանաչ լույսի տակ։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նաեւ պատահական անցորդների։

Հարակից այգում երեխաների հետ զբոսնող մի քանի մայրեր եւ տատիկներ իրենց համերաշխությունն էին հայտնում ցուցարարներին։ Ցուցարարներին համերաշխություն էին հայտնում նաեւ շատ վարորդներ՝ ձայնային ազդանշաններով։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում։

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը, որը մասնակցում էր երիտասարդների ցույցին, Aravot.am-ի հետ զրույցում անարխիա որակեց ոստիկանների պահվածքը. «Կարծում եմ՝ այս կերպ խոչընդոտելով երիտասարդներին, նրանց դեմ բիրտ ուժ կիրառելով եւ քաշքշելով բերման ենթարկելով, այս մարդիկ էլ դեմ են Արցախին, Սյունիքին, Տավուշին ու մասնակցում են այն ամենին, ինչ անում է Նիկոլը։ Մենք մեր նպատակին հասնելու ենք, իսկ մեր նպատակը երկիրը փրկելն է, նաեւ այսպիսի մարդկանցից»։

Կարինե Աճեմյանը անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի պատճառով մահացած հղի կնոջ դեպքին, ասելով, որ հասարակության անտարբերությունն է հանգեցրել դրան։ Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ավտոկորտեժը մի քանի անգամ գերազանցում է մյուս բոլոր նախագահների ավտոկորտեժին, բայց մարդիկ դա «չեն նկատում»։ Նիկոլից բացի, Կարինե Աճեմյանը կարեւոր է համարում նիկոլիզմի դեմ պայքարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930