Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների քայլերթն Արարատի մարզում այս պահին շարունակվում է Սուրենավան համայնքում։ «Սուրենավան համայնքում ունեմ ընկերներ, որոնք մինչեւ վերջ գնալու են մեր հետ, որ հայրենիքն ազատենք այս արհավիրքից»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ «Միացում, պայքար, հաղթանակ»,-վանկարկում են ցուցարարները։
Քայլերթի մասնակից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ իրենց անգամ փոքրիկներն են ողջունում, ոգեւորվում դրոշները տեսնելիս։
«Բոլորին երեկոյան հրավիրում ենք խարույկի շուրջ զրուցելու մեր ծրագրերի ու խնդիրների մասին»,-ասաց նա։
Սուրենավանի մուտքի մոտ քաղաքացիները բարձրացրել են Արցախի դրոշը՝ սատարելով քայլերթի պահանջին եւ աջակցելով հանուն Արցախի պայքարին։ Տասնյակ սուրենավանցիներ հավաքվել էին՝ քաղցրավենիքով ու մրգերով դիմավորելու ցուցարարներին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ