Ermenihaber. Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը Անկարայում լրագրողների համար կազմակերպած իֆթարի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման նպատակով իրականացվող երկխոսությունից: (Իֆթար – հյուրասիրություն, ընթրիք՝ մահմեդական ծոմապահությունից դուրս գալու համար)։
Դեսպանը մասնավորապես ասել է. «Մենք գոհ կլինենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից: Մենք հավատացած ենք, որ ճիշտը տարածաշրջանի բոլոր երկրների միջև լավ հարաբերությունների առկայությունն ու խնդիրները միասին լուծելն է: Եթե տարածաշրջանի երկրները, խնդիրները միասին քննարկելով լուծեն, այդպիսով կկանխարգելվեն նաև արտաքին միջամտությունները»: