ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր եւս շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։ Միության անդամները որոշ ժամանակով կաթվածահար արին Մաշտոցի պողոտան։
«Երկու օր առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ներս՝ Սյունիքի Ներքին Հանդի տարածքում, հակառակորդը հերթական հենակետն է տեղադրել։ Ելեք պայքարի հայրենիքի ամեն կտորի համար։ Երեւան էլ են գալու, հասնելու են»,-բարձրախոսով դիմելով քաղաքացիներին՝ միանալու կոչ արեց երիտասարդներից մեկը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով երիտասարդները փակեցին Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկը։
Կարդացեք նաև
Նրանք POLIS գրությամբ շարժական տնակ էին տեղադրել փողոցի մեջտեղում։ Տնակը բերել էին՝ ցույց տալու համար, որ եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, ապա շուտով Երեւանում եւս կհայտնվեն թուրք-ադրբեջանական ոստիկանական հենակետեր։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ