«Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության ութ անդամների մեկ ժամ առաջ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել՝ երեւանյան փողոցներում խաղաղ գործողություններ իրականացնելու ժամանակ։ Տղաները ոստիկանության Էրեբունու բաժանմունքում են։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանից դուրս գալուց հետո ցուցարարները նստել են փողոցում եւ «Արցախ» վանկարկել։ Դեպքի վայր ժամանակ ոստիկանները տարել են տղաներին։
«Հիմնավորում չկար, պատճառ չկար։ Անգամ չասացին, թե ինչու են բերման ենթարկում։ Հիմնականում անչափահասներ էին բերման ենթարկվածների թվում։ Աղջիկներին եւս ուզում էին տանել, բայց մեքենան նստեցնելուց հետո իջեցրին։ Երեւի հրաման ունեն, որ միայն տղաներին տանեն, որ կոտրվենք, ցրվենք տներով, բայց ինչպես տեսնում եք՝ մենք համոզվում ենք, որ մեր ընտրությունը ճիշտ է»,-ուղիղ եթերում հայտարարեց նախաձեռնության անդամներից մեկը։
Աղջիկը շեշտեց, որ իրենց համակիրները չեն վախենում, իսկ փաստաբանական խումը զբաղվում է բերման ենթարկվածների հարցերով։ Հիշեցնենք, որ երիտասարդներն ուսանողներին կոչ են անում ոտքի կանգնել, փաստել, որ համաձայն չեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու իշխանության մոտեցման հետ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ