❗️ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի ժամանակավոր բնակիչ Ն.Ե.-ի կողմից Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի վարչական տարածքում «Մերսեդերս-Բենս» ավտոմեքենայի սրահում իր կնոջ Գայանե Եգանյանի հետ վիճաբանելու ընթացքում՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավարությամբ խոհանոցային դանակով հարվածելու և սպանելու, այնուհետև ավտոմեքենայում ինքնասպանության փորձ կատարելու նպատակով իր հետ նախապես վերցրած բենզինով այն հրկիզելու և արդյունքում այրվածքներ ստանալու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
❗️Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
❗️Նախաքննությունը շարունակվում է:
❗️Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ԱՀ քննչական կոմիտե
1 նախադասություն, 86 բար