Ազատագրական շարժումը իրազեկման ցույց էր կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցի դիմաց: «Երկիրը պետք է ախտահանել թուրքահպատակ իշխանություններից»,-վանկարկում էին ցույցի մասնակիցները: Նրանք սպիտակ բժշկական խալաթներով էին, իսկ Վահագն Չախալյանը` հակագազով ու ախտահանիչ նյութերով: Ցույցի խորագիրն էր՝ «Ազատագրվենք այլասերումից»: Իրազեկման ցույցի «գլխավոր բժիշկը» հենց Վահագն Չախալյանն էր:
«Այս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի այլասերվածությունը տեղ գտնի մեր երկրում»,-բարձրախոսով հայտարարում էր Արա Զոհրաբյանը` թվարկելով իշխանությունների` դրան տանող քայլերը:

Members of the ‘Liberation Movement’ party hold a protest action on the Republic Square of Yerevan, Armenia
Մի պահ ոստիկանները մոտեցան սպիտակ խալաթավոր ցուցարարներին: Նրանք թույլ չէին տալիս, որ մասնակիցներն անցնեն փողոցը եւ շարժվեն դեպի կառավարության շենքի հատվածը:

Police arrests the members of the ‘Liberation Movement’ party during a protest action on the Republic Square of Yerevan, Armenia
«Մեր ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտում եք, տղերք»,-ասաց Ազատագրական շարժման ցույցի մասնակիցներից մեկը: Բախում սկսվեց ոստիկանների ու շարժման անդամերի միջեւ, բերման ենթարկվեց Նաիրի Հոխիկյանը:
Կարդացեք նաև

Police arrests the members of the ‘Liberation Movement’ party during a protest action on the Republic Square of Yerevan, Armenia
Արա Զոհրաբյանը ոստիկաններին ասաց, որ անօրինական են մարդկանց տեղաշարժը սահմանափակում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ