Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին:
Ադրբեջանի նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տնտեսական գործակցության հարցեր, մասնավորապես տրանսպորտային ոլորտում նոր հնարավորությունները:
Ալիևը նշել է, որ Բաքուն և Թբիլիսին նմանատիպ հայացքներ ունեն տարածաշրջանի զարգացման հարցում, և որ հետպատերազմական շրջանում Հարավային Կովկասում լավ հնարավորություններ կան եռակողմ ձևաչափով գործակցության համար: Ալիևը հույս է հայտնել, որ «Հայաստանը կհասկանա, որ դա միակ ճանապարհն է տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատելու համար»:
Դարչիաշվիլին իր հերթին հայտարարել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունը վրաց-ադրբեջանական կապերի զարգացման գործում և ընդգծել է, որ գործակցությունը պետք է ընդլայնվի:
Կարդացեք նաև
Նա նաև փոխանցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերն Ալիևին՝ պաշտոնական այցով այցելելու Վրաստան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ