Համախմբման անդամները շարունակում են հանրային քննարկումները Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։ Ապրիլի 26-ին Կոմիտասի Պրագայի այգում Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Ավետիք Չալաբյանը, Էդգար Ղազարյանը և համախմբման մյուս անդամները լսեցին ներկաների կարծիքները, հարցերը ու զրուցեցին նրանց հետ:
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հանրային քննարկման ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց Ալիևի արած հայտարարության վրա, որը սպառնալիք է. «Ալիևն ասում է` Արցախի ժողովուրդը պետք է ապրի Ադրբեջանի դրոշի ներքո, բայց Շուշիում ու Հադրութում հիմա չեն ապրում հայեր ու չեն ապրելու ոչ մի այլ տեղ, եթե այդ տարածքները լինեն Ադրբեջանի կազմում:
Նիկոլն ասում է՝ մենք գնում ենք խաղաղության, բայց դրա համար ուժերի ճիշտ հավասարակշռություն է պետք ռազմական և դիվանագիտական առումով: Նիկոլը քանդել է մեր երկիրը, նրա անարդյունավետ կառավարման արդյունքում ունենք այս պատկերը։ Մենք ձեզնից ընդամենը մի քանի րոպե ենք ուզում, որ միանաք մեր պայքարին, որպեսզի ընդհատվի այն ողբերգությունը, այն դժոխքը, այն չավարտվող ողբերգությունը, որը մեզ պարգևել է Նիկոլ Փաշինյանը։ Նա մի չարիք է, մի պատուհաս։ Պատկերացրեք, որ Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության պետի հաստիքը թափուր լիներ, ապա վարչապետի սիրտը կճաքեր, քանի որ այս պահին քաղաքում ակտիվ ակցիաներ են: Բայց նրա սիրտը չի ճաքում, որ բանակի ԳՇ պետի պաշտոնը երկու ամիս թափուր է մնացել։ Ի վերջո, Փաշինյանը պետք է իջնի ու մտնի հասարակության մեջ և խոսի ու զեկուցի այդ հասարակությանը իր կատարած սխալների ու որոշումների համար այսօր ու ընդմիշտ»։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ եթե Նիկոլին այսօր իշխանությունից չհեռացնեն, ապա նա Արցախը կհանձնի Ադրբեջանին, այդ սարսափելի իրադարձությունը տեղի կունենա այս ամռանը:
Մենուա Սողոմոնյանը հանդիպման ժամանակ շեշտեց. «Նիկոլը հայտնել է պատրաստակամություն Արցախի հարցում նշաձող իջեցնելու, ինչը ենթադրում է հանձնել այն Ադրբեջանին:
Եթե մնացած հարցերում Նիկոլի անցած կարմիր գծերը հանդուրժվել են, ապա հիմա Հայաստանի ու Արցախի լինել ու չլինելուն է վերաբերում: Նման զարգացումներ մենք չենք կարող թույլ տալ: Այսօր քաղաքականության հարց չէ, աղետ է մեր գլխին, համախմբված ձևով իշխանություններին հեռացնելը օրախնդիր է, և Ազատության հրապարակը պետք է լինի կոնսենսուսը»,- ասաց Մենուան` կոչ անելով գնալ Ազատության հրապարակ։
Երգիչ Արսեն Գրիգորյանը իրավիճակը բնորոշեց օրհասական. «Ես ծանր օրեր եմ ապրում, ես չեմ կարող անտարբեր լինել։ Սա արդյո՞ք քաղաքական խնդիր է, երբ մենք կորցնում ենք մեր տունն ու չենք զգում դա։ Օրհասական վիճակում ենք, բայց շատ մտահոգ մարդիկ չեն արտահայտվում` շտկելով իրավիճակը։ Մեզ պետք է իշխանություն, որը մեզ կծառայի, ոչ թե օտարի, այն էլ` թշնամուն»:
5165 շարժում