ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԿԱՆՈՆԸ
Ինչքան էլ չուզենանք մարդկանց ու ազգերի կյանքում տեղի ունեցող իրադարձությունները կապել բնության կանոնների ու ֆիզիկայի օրինաչափությունների հետ, դրանք մեծամասամբ, եթե ոչ ամբողջությամբ, կապված են։
✅ Ինչ/ում դեմ պայքարել ես, նմանվելու ես նրան։
✅ Ինչ ծանր բառերով խոսել ես, նույն խոսքերը վերադառնալու են քեզ։
✅ Ինչի համար մեղադրել ես, նույնական մեղադրանքով հեռանալու ես։
✅ Ինչքան հպարտությունդ մեծարել ես, այնքան անկումդ խորացնելու ես։
✅ Ինչքան շատ դերասանություն ու կեղծավորություն ես արել, այնքան սառը հարվածով սթափվելու ես։
✅ Ինչքան փրկիչ ես քեզ երևակայել, այնքան շատ մահվան պատճառ ես դառնալու։
✅ և այլն…
Բնությունից եկող այս կանոնները միշտ արդիական են լինելու, եթե դու չես պահում մի տարրական սկզբունք՝ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ սկզբունքը, որը հոգու վեհության, նվիրումի ու քաջության հետ միասին ձևավորում է մարդ֊ անհատի առաքինությունը։
Կարդացեք նաև
… որովհետև եթե դու կեղծավոր ես, ամենալավ դա զգում է բնությունը և «միացնում» ինքնապաշտպանության գործառույթը։