Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային քաղաքակրթության 21-րդ դարում Թուրքիան որոշել է անզիջում պայքար մղել ժողովրդավարության դեմ. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 27,2022 10:19

Եվրոպայի հարեւանությամբ արդեն 35 տարուց ավելի ԵՄ անդամակցության գործընթաց սկսած Թուրքիան հաստատուն քայլերով գնում է դեպի ավտորիտար կարգեր՝ ոտնահարելով ժողովրդավարության բոլոր դասական նորմերը: Ապրիլի 25-ին ավտորիտար ռեժիմի լիդերի մաստեր կլաս ցույց տվեց Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը: Կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարեց, որ երկրի խորհրդարանում տեղ չկա քրդամետ կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի համար, քանի որ նա 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։

Նույն օրը Անկարայի դատախազությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ից հետո հետաքննություն է սկսել ընդդիմադիր մեկ այլ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սեզգինի դեմ ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառման համար։

Մինչ այդ էլ Ստամբուլի դատարանը թուրք ֆիլանտրոպ եւ իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալային դատապարտեց ցմահ ազատազրկման։

Համաշխարհային քաղաքակրթության զարգացման 21-րդ դարում Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում Թուրքիայի քաղաքական էլիտան որոշել է անզիջում պայքար մղել մարդկության մեծագույն առաջադիմական արժեքներից մեկի՝ ժողովրդավարության դեմ:

Սա էլ՝ այն դեպքում, երբ Անկարան ձգտում է տարածաշրջանի եւ ողջ աշխարհի աշխարհաքաղաքական գործընթացներում որոշիչ դեր խաղալ եւ օրեցօր ավելացնում է իր ազդեցությունը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930