«Ազատություն». Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ հիմունքներով կարգավորման կողմնակից է:
Այդ հայտարարությամբ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ղեկավարը հանդես է եկել Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, որի օրակարգում 2023 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին գերատեսչությանը հատկացվելիք գումարի հաստատումն է:
Անդրադառնալով փոխադարձ վստահության խնդրին՝ նա նշել է գործընթացը խոչընդոտող վտանգի մասին:
«Միացյալ Նահանգները դեմ է իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», – ասել է Էնթոնի Բլինքենը սենատորներին:
Կարդացեք նաև
Արմեն ՔՈԼՈՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: